ՆՇԱՆԱԿՎԵԼ Է Print

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2010 թվականի փետրվարի 19-ի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր փետրվարի 27-ի հրամանագրով որոշել է Արմեն ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: