ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Հայաստանի Դատավորների Միություն
ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ PDF Print E-mail

Հունիսի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում տեղի ունեցավ քրեական իրավունքի դատախաղ-մրցույթ Իջևանի ավագ դպրոցի և վարժարանի բարձր դասարանցիների միջև: Դատախաղը կազմակերպել էր <<Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն>> հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ: Դատախաղին մասնակցում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի պատվիրակությունը` պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դատախաղի նյութերը նախապատրաստվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա, մասնավորապես` վերցվել էին խուլիգանության հանցակազմի վերաբերյալ Շահեն Հախվերդյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի, բերման ենթարկված անձի իրավունքների վերաբերյալ Գագիկ Միքայելյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի և ապացույցերի թույլատրելիության վերաբերյալ Արմեն Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները:
Դատախաղի կազմակերպման և նախապատրաստման աշխատանքներն իրականացվել էին <<Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կազմակերպության փորձագետներ Գոհար Սիմոնյանը և Կորյուն Թամրազյանն աշխատել էին Իջևանի ավագ դպրոցի և վարժարանի բարձր դասարանցիներից ընտրված մասնակիցների հետ` նրանց ծանոթացնելով դատախաղի առարկա հանդիսացող գործի համար անհրաժեշտ օրենսդրությանն ու նախադեպային իրավունքին, հմտություններ ձևավորել դատարանում հանդես գալու և փաստարկված դիրքորոշումներ ներկայացնելու առումով:

Read more...
 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ PDF Print E-mail

2014 թվականի մայիսի 15-18-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ դատավորների միության պատվիրակությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Դավիթ Ավետիսյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության թեկնածու, դոցենտ Վահե Ենգիբարյանը:
Համաժողովը բացեց Դատավորների միջազգային միության նախագահ Գերարդ Ռեյզները: Նա իր խոսքում, ողջունելով 27 երկրներից ժամանած պատվիրակներին, հատուկ կարևորեց հերթական համաժողովի նշանակությունը, քանի որ այդ ընթացքում քննարկվում են դատավորների և դատական իշխանության եվրոպական գլոբալ հիմնախնդիրները:
Այնուհետև ելույթ ունեցավ Դատավորների եվրոպական միության նախագահ Քրիսթոֆ Րեգնարը` ընդգծելով, որ նախորդ ժողովից հետո կատարվել է մեծածավալ աշխատանք, որն ուղղված է դատական իշխանության անկախության և դրա կառավարման զարգացմանը, որն էլ իր հերթին նպաստում է ոչ միայն դատական իշխանության, այլ նաև իշխանության տարբեր թևերի բնականոն գործնեության ապահովմանը: Նա հույս հայտնեց, որ այս համաժողովը ևս մեկ քայլ կլինի եվրոպական երկրների համար դատական իշխանության անկախության վերաիմաստավորման և կատարելագործման առումով:
Այնուհետև համաժողովն սկսեց իր աշխատանքները: Օրակարգի համաձայն՝ իրենց հիմնախնդիրները ներկայացրեցին հետևյալ երկրները՝
Հայաստան
Թուրքիա
Վրաստան
Սլովենիա
Ուկրաինա
Հունաստան
Սլովակիա

Read more...
 
Կառավարությունը չի արձագանքել դատավորների դժգոհությանը PDF Print E-mail

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծը, որը մշակել է կառավարության աշխատակազմը, ԱԺ-ում քննարկման փուլում է, իսկ  արդարադատության նախարարության առաջարկած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այժմ թարգմանվում է, որպեսզի ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

 Օրերս նոր օրինագծերը հնչեղ քննադատութան ենթարկվեցին օմբուդսմենի եւ ՀՀ դատավորների միության կողմից: Վերջինը նույնիսկ հայտարարություն տարածեց, որում պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող օրինագիծը բնորոշեց որպես դատավորների իրավական վիճակը վատթարացնող օրենք: Իսկ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, որ հազվադեպ է բացասական գնահատականներ տալիս արդարադատության նախարարության գործունեությանը, Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը որակեց որպես «ավելի վատ կամ նույնքան վատ օրենք՝ շատ վատի փոխարեն»:

«Հրապարակի» հարցերին պատասխանեց Հայաստանի դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:

 

Read more...
 
Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի առաջին հանդիպում PDF Print E-mail

Ս.թ. ապրիլի 28-ին և 29-ին տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը: Աշխատանքային խմբի ստեղծումը իրականցվել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանումե  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Աշխատանքային խմբի   կազմում ընդգրկված էին Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, ընդհանուր իրավասության դատարանների և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են փետրվարի 24-ից 27-ը կայացած կարիքների գնահատման առաքելության արդյունքում կազմված հաշվետվության նախագիծը և առաջարկությունների փաթեթը: Կարիքների գնահատման առաջին առաքելության նպատակն էր ուսումնասիրել ներկայիս գործելակերպը, բացահայտել ներպետական դատավճիռների անհամապատասխանությունները ՄԻԵԴ դրույթներին և ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանը խոչընդոտող խնդիրները: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվեցին կարիքների գնահատման հաշվետվության նախագիծը և համապատասխան առաջարկությունները` ուղղված մարդու իրավունքների ինստիտուտի ստեղծման, Վճռաբեկ դատարանի որոշումների կոդավորման և առցանց բազայի հետագա զարգացման հիմնահարցերին: Ի հավելումն, նախանշվեցին Վճռաբեկ դատարանի դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման կարիքները, ինչպես նաև քննարկվեց Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

 
Պաշտոնավարող դատավորների իրավական վիճակը վատթարանում է PDF Print E-mail

ՀՀ դատավորների միության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ղեկավարվելով Եվրոպայի խորհրդի կողմից 1998 թվականին ընդունված <<Դատավորների կարգավիճակի մասին>> խարտիայի 1.7-րդ կետով և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 29.11.1985 թվականին հավանության արժանացած Դատական մարմինների անկախությանը վերաբերող հիմնարար սկզբունքների 9-րդ կետով, քննարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 21-24-ի նիստերի օրակարգում ընդգրկված <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 8 of 34