ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Հայաստանի Դատավորների Միություն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ PDF Print E-mail

Նկատի ունենալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և օրերս հրատարակված Դատավորների եվրոպական միության բաց նամակը՝ Դատավորների միջազգային միությունն իր մտահոգությունն է հայտնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի՝ Թուրքիայի Սահմանադրության վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ արված վերլուծության առթիվ: Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական փորձագետները եզրակացրել են, որ Թուրքիայի Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի (որը դատավորների և դատախազների նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության և ազատման հարցերով վերահսկողության հիմնական ինքնակառավարման մարմինն է) վրա նախագահի ունեցած ազդեցության պատճառով այդ սահմանադրական փոփոխությունները §դատական համակարգի անկախությունը կդնեն լուրջ վտանգի տակ¦:

Այդ պատճառով Դատավորների միջազգային միությունը, ինչպես նախկինում Դատավորների եվրոպական միությունը, կոչ է անում Թուրքիայի և Եվրոպայի խելամիտ մարդկանց

    1.տեղյակ լինել այս զարգացումների մասին,

    2.աջակցել Թուրքիայում դատական իշխանության անկախության լիովին վերականգնմանը,

    3.համոզել թուրքական իշխանություններին վերականգնել աշխատանքից անհիմն ազատվածներին և ազատ արձակել անհիմն կալանավորված դատավորներին ու դատախազներին,

   4.օգնել թուրք ժողովրդին՝ երաշխավորելով նրանց անկախ դատական համակարգ, որը կպաշտպանի նրանց իրավունքներն ու ազատությունները:

Առավել մանրամասն տեղեկությունները տեղադրված են Դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում (http://www.iaj-uim.org/news/letter-by-iaj-president-concerning-the-referendum-in-turkey/):

 
ՄԱՅԻՍԻ 18-21-Ը ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ PDF Print E-mail

Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը տեղի կունենա 2017թ. մայիսի 18-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Հանդիպման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ի երեկոյան և կանցկացվի Palatul Repubblicii-ում: 

Յուրաքանչյուր եվրոպական անդամ միության կողմից հանդիպմանը կարող է մասնակցել առավելագույնը երկու պատվիրակ: Միջոցառման մասնակցության վճարը պատվիրակներին ուղեկցող անձանց համար կազմում է 200 եվրո: Պատվիրակներն իրենք են հոգում իրենց կացության և մնացած ծախսերը:

Մասնակցության հայտերը Մոլդովայի դատավորների միությանն ուղարկելու վերջնաժամկետը սույն թվականի մարտի 31-ն է:

Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև մասնակցել ցանկանալու դեպքում խնդրվում է 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով կապ հաստատել ՀՀ դատավորների միության հետ:

 
ՀՐԱՎԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ PDF Print E-mail

Գերմանիայի դատավորների միության նախագահ Ջենս Գնիսան հրավիրում է մասնակցելու Գերմանիայի Վեյմար քաղաքում 2017թ. ապրիլի 5-7-ին կայանալիք Գերմանիայի դատավորների և դատախազների օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ կքննարկվեն արդարադատությանն առնչվող հարցեր: Միջացառումն անց է կացվելու գերմաներեն լեզվով:

Ի լրումն բազմաթիվ հանդիպումների, քննարկումների, գիտաժողովների` 4 տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացնելու են արդարադատությունն ու մարդու իրավունքներն իրենց երկրներում: Արդարադատության նախարար Հեյկո Մաասը նույնպես ներկա է գտնվելու միջոցառման բացման արարողությանը: Միջոցառմանը հրավիրված է աշխարհի տարբեր երկրների արդարադատության, քաղաքականության, ԶԼՄ-ի ավելի քան 1000 ներկայացուցիչ:

Միաժամանակ հայտնվում է, որ հրավիրողը չի հոգում ճանապարհածախսը և կացության ծախսերը:

Միջացառմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it կամ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեներից որևէ մեկով: 

 
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ PDF Print E-mail

Միջազգային իրավունքի ինստիտուտը (International Law Institute /ILI/)  կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` նախատեսված պետական պաշտոնյաների, գործիչների և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար` աջակցելու գտնել լուծումներ իրավական և տնտեսական այն խնդիրների կապակցությամբ, որոնց բախվում են զարգացող երկրներն ու զարգացող տնտեսությունները: Վերապատրաստման դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել պրակտիկ հարուստ փորձ կառավարման, թափանցիկության չափանիշների վերաբերյալ, ինչը նրանց օգնում է բարելավել պետական գործառույթների կատարումը, կառավարությունում խթանել հասարակական հաշվետվողականությունը և հասնել տնտեսական աճի: 186 երկրներից ավելի քան 32000 մասնակից վերապատրաստվել է այս ծրագրով:

Միջազգային իրավունքի ինստիտուտը կազմակերպում է հատուկ գիտաժողովներ և համաժողովներ ինչպես Միջազգային իրավունքի ինստիտուտում (ԱՄՆ, Վաշինգտոն), այնպես էլ այլ երկրներում: Միջազգային իրավունքի ինստիտուտը նաև համագործակցում է շատ անվանի կազմակերպությունների հետ` հովանավորելով այնպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք նպաստում են օրենքի գերակայության ամրապնդմանը և միջազգային զարգացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերապատրաստվել ցանկացողներն իրենք են կրում վերապատրաստման հետ կապված ծախսերը:

2017թ. գիտաժողովների ժամանակացույցը տեղադրված է հետևյալ կայքում` http://www.ili.org/training/2017.html :

Ցանկացողները կարող են կապ հաստատել +1-202-247-6006 այս հեռախոսահամարով կամ  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it   էլեկտրոնային հասցեի միջոցով: 

 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ PDF Print E-mail
ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: Թող Գալիք տարին լինի խաղաղության և նվաճումների տարի:
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 33