ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՀԽ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հունիսի 15-ին <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀՀ դատավորների միության հետ համատեղ կազմակերպել էր <<Իրավաբանական գիտելիքների հանրամատչելի գրադարան>> ծրագրի շրջանակներում տպագրված գրքերի շնորհանդես:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ վերջին 10 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում, հոգեհարազատ ծրագիր է ՀՀ դատավորների միության և Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը:  Նա նշեց, որ այսօր աշխարհում փորձեր են արվում գտնել սահմաններ, թե որտեղ և ինչպես պետք է տարանջատվեն եկեղեցու և պետության գործառույթները: Դժբախտաբար, այդ իդեալական սահմանագիծը չի գտնվել. մի շարք մասնագետներ գտնում են, որ եկեղեցին այն աստիճան պետք է տարանջատված լինի պետությունից, որ դա կարող է վերածվել հասարակությունից տարանջատվածության: Բայց մենք գիտենք, որ եկեղեցու հիմնական թիրախը մեր հասարակությունն է: Որպես հետխորհրդային տարածքի երկիր` Հայաստանի Հանրապետության առջև սկզբից ևեթ ևս ծառացել էր այդ խնդիրը, թե ինչպես պետք է տարանջատվի եկեղեցու և պետության գործառույթը: Մի կողմից մենք կանգնած ենք այն իրողության առջև, ինչը որ միջնադարում հանգեցրեց կրոնական հալածանքների, մյուս կողմից` տեսնում ենք այնպիսի մի իրավիճակ, երբ եկեղեցու և պետության սերտ համագործակցության արդյունքում կարող են ազգային ինքնատիպությունը պահպանել և ազգային ինքնությունն իր վառ դրսևորումների մեջ արտահայտել: Փորձելով եվրոպական փորձը համադրել ազգայինի հետ` մենք պետք է կարողանանք այդ մոդելը գտնել: Քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արժևորվում է եկեղեցու առաքելությունը, որը համապատասխանաբար արտացոլվում է մեր օրենսդրությունում: Մեր օրենսդրության մեջ կան բացեր: Այս ուղղությամբ բավական աշխատանք է տարվել: Եվ եկեղեցու, և պետության հարաբերությունների օրենսդրական կարգավորման բնագավառում արձանագրել ենք մեծ առաջընթաց: Եվ մենք շատ ծրագրեր ունենք, որոնք դառնում են ոչ միայն տեսական ձեռնարկներ, այլ գործնական կիրառություն են ունենում: 

ՀՀ դատավորների միության հետ համագործակցության արդյունավետության և շարունակականության մասին փաստեց նաև Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:    

ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ դատավորների միությունն իր ստեղծման օրից, իր կանոնադրության համաձայն` ստանձնել է նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերական, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը:

Ընթերցել...
 
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Մայիսի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ ”ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ” վերտառությամբ երկրորդ` լրամշակված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ դատարանների նախագահները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք: Ձեռնարկը տպագրել է ՀՀ դատավորների միությունը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA CEELI) ֆինանսական աջակցությամբ:

Ողջունելով հյուրերին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ”ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանություններ” գրքի ընդհանուր խմբագիր Արման Մկրտումյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դատավորների միությանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությանը, ձեռնարկի հեղինակային խմբին, փաստեց, որ այս աշխատությունը շատ կարևոր է, քանի որ քաղաքացիների հիմնական դժգոհությունը գալիս է ոչ թե դատավորների կայացրած դատական ակտերից, այլ նրանց դրսևորած վարքագծից: Այդ իսկ պատճառով և դատավորների, և հասարակության լայն շրջանակի համար կարևոր և անհրաժեշտ գիրք է` իմանալու, թե ինչպես պետք է դրսևորի իրեն դատավորը այս կամ այն իրավիճակում:

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Ռոլանդ Մենգամը իր խոսքում նշեց, որ երբ անձը որոշում է դատավոր դառնալ, ապա նա պարտավոր է հետևել դատավորի վարքագծի կանոններին ողջ կյանքի ընթացքում, քանի դատավորը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը մատնանշեց, որ առաջին անգամ այս գրքում հայերեն լեզվով տպագրվել են Բանգալորյան սկզբունքները, սկզբունքների կանոնների մեկնաբանությունները: Այս աշխատանքում զետեղված են նաև ՄԱԿ-ի համապատասխան կառույցների նյութերը, ՀՀ ԴՆԽ էթիկայի հանձնաժողովի որոշումները:

Այն հարցին, թե ինչով է արժեքավոր այս աշխատությունը, Դավիթ Ավետիսյանը պատասխանեց, որ ՀՀ դատական օրենսգիրքը և Դատավորների ընդհանուր ժողովը սահմանել են դատավորների վարքագծի կանոններ, որոնցով նրանք պետք է ղեկավարվեն իրենց դատական և ոչ դատական գործունեության ընթացքում: Սակայն դատավորները երբեմն հանդիպում են իրավիճակների, որոնք կանոնակարգված չեն: Եվ դատավորի համար խնդիր է, թե ինչպիսի վարքագիծ դրսևորել, որ այն համահունչ լինի դատավորի վարքագծի կանոններին: Հանրության դատին հանձնվող աշխատանքը նպատակ ունի օգնել դատավորներին այդպիսի իրավիճակներում ճիշտ լուծում գտնելու հարցում:

Ընթերցել...
 
??????????? ???????? ????????? ??????????????????? PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

2012 ??????? ?????? 10-12-? ???????????? (????????????) ???? ??????? ??????????? ????????? ???????? ??????? ??????????: ??????????? ?????????? ?? ??? ?? ??????????? ???????? ???????????????? (???? ???????? ?????????? ?????????? ????????????), ? ????` ?????? ????????? (?? ??????????? ???????? ???????, ???????? ????? ????????? ???????????? ???????? ???????), ????? ?????????? (?? ??????????? ???????? ??????????, ?? ??????? ???????? ??????? ?????? ???????), ???? ??????????? (?? ??????????? ???????? ???????? ??????, ??? ??????, ?? ??? ???? ??????????), ????? ?????????? (???? ???????? ?????????? ?????????????):

?? ??????????? ?????????? 2005 ???????? ??????????? ? ??????????? ?????????? ????????? ?? ??????????? ????????? ?????????:

??????????? ??????????? ????????????? ???????????? ??????????? ??????? ??????????? ? ??????????? ??????????? ??????????? ????????????????, ?????? ???????? ??????? ??????????? ???????????????:

??????????? ?????? ???????? (?????????, ????????? ? ????) ?????????? ????????, ??????????? ??? ??????? ??????????? ??????????? ????????, ???????? ???? ?????????? ? ??????????? ?????????????? ??? ?????? ??? ??????:

?????????? ????????? ??????? ????????? ????? GRECCO-? ?????` ??????????? ???? ????????????? ????????? ??? ??????? ??????????? ??????????????: ??????????? ??? ???????????? ? ???????? ??????? ??? ????????????????? ????????:

?? ??????????? ?????????? ??????? "????????? ????" ?????, ??? ???????? ?????? ??? ??????????? ??? ???????????? ???????? ???????????? ?:

??????????? ????????? ???????? ?????? ??????? ?????????? ???? ??????? 2013 ???????? ?????????????:

?????? ?????????????

 
??????? ?????? ??????? ?????????? ???????????? ? ???????? PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

??????? ?????? ??????? ?????????? ???????????? ? ???????? "????????? ????????????? ????? ?????? ?????? ???????????? ????????????? ???? ??????????, ????????????? ??????????? ? ?????????????, ?????? ??? ??????????????? ??????? ????????????? ?????????" ???????:

????? ???????? ???????????, ???? ????????? ??????? ?????????? ????????????, ????? ?? ????? ?????????? ?????????? ??????????? ?????:
 
?????????? ?????????? ?? ????? 2012 ??????? ??????? 15-?: ??? ???????????? ??? ????????? ???????????????? ?? ?????????:

 
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Մայիսի 2-ին "Կոնգրես"  հյուրանոցում ՀՀ դատավորների միությունը ԱՄՆ ՄԶԳ և Ամերիկյան իրավաբանների հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLLI) հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դատավորների համար կազմակերպել էր սեմինար "Ընտրական իրավունքի վերաբերյալ վեճերի քննության հիմնախնդիրները" թեմայով:

ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և Ամերիկյան իրավաբանների հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLLI) տնօրեն Ռոնալդ Մենգամը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, փաստեցին, որ սեմինարի թեման արդիական և շատ օգտակար է ՀՀ դատավորների համար:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ընտրական վեճերի և դատական կարգով ընտրական իրավունքի պաշտպանության մասին խոսելիս, նախևառաջ հարկ է պարզել, թե ովքեր են իրավասու դիմելու ընտրական իրավունքի դատական պաշտպանության: Ընտրական գործերով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքին է վերաբերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, որի համաձայն` ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածով նշված անձինք, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում համապատասխան ընտրական հանձնաժողովը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`  
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

Էջ 13 ից 34