ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԸՆՏՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Փետրվարի 16-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում  տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության ընդհանուր  ժողովը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ ՀՀ դատավորների միության 2010-2012թթ. գործունեության հաշվետվություն, ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություններ և կազմակերպչական այլ բնույթի հարցերի քննարկում:


ՀՀ դատավորների միության ժողովում միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը ներկայացրեց 2010-2012 թվականների միության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Դատավորների կողմից ՀՀ դատավորների միության կատարած աշխատանքները գնահատվեցին լավ: Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ դատավորների միության նախագահի, փոխնախագահի, խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություններ:
Քվեարկության արդյունքում ՀՀ դատավորների միության նախագահ կրկին ընտրվեց  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը:

Փոխնախագահ վերընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

Խորհրդի կազմն ընտրվեց տասներեք դատավորներից:

Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին երեք դատավորներ:

Շնորհավորում ենք
ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանին, փոխնախագահ Դավիթ Ավետիսյանին, խորհրդի ու վերահսկիչ հանձնաժողովի անդամներին
և ցանկանում հետագա արդյունավետ աշխատանքներ:

 
??????????? ??????????? PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

????????? ?? ??????????? ?????????? ???????:

??? ??????????????? ????????? ???????? ?????????? ? ?????????? ????? ???????????? ????????? ?????????? ????????? ????????? ???????????? ?????????????? ????????????: ???????????? ?????????? ?? ???????????, ???????????, ??????????, ????????????, ?????? ??? ??????????? ?????? ????????????? ????????????? ?????:

?????????? ????? ????? ?? ??????? http://dua.am/am/Studien/germancourses/, ?????? ????? ???, ??????? ??? ? ???????? Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ??.???????? ??????????? GERMAN ??? ?????????? +374 10 26 12 21 ???????????????:

???????? ????????????? ???????? 30-?? ?, ???????????? ??????? ???????? 4-?:

????????? ???????????????? ????? ?????????? 26 12 21 ???????????????:

 ??? ??????????????? ????????? ???????

 
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԼՈՆԴՈՆ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

2012թ. հուլիսի 16-20-ը Կրիմինալիստիկայի և դատական փորձագիտության միության (The Forensic Science Society) հրավերով Լոնդոնում էր գտնվում ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող Վահե Ենգիբարյանը:
Այցելությունը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի թեմատիկ հետազոտության շրջանակներում (ծածկագիր 11-5e 179), որն իրականացվում է ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ում և նվիրված է քրեական գործերով միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում փորձագետի եզրակացության հիմնախնդիրներին:
Հանդիպումներ եղան ինչպես հայտնի փորձագիտական հաստատություններում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որտեղ Վահե Ենգիբարյանը հանդիպեց IFSS-ի տնօրեններ Ալան Մաթյուին և Մարկ Քարինգթոնին, փորձագետներ Սյու Փոպին և Բրայան Մեթյուին:

Ընթերցել...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հարգելի դատավորներ, դատական ծառայողներ և իրավաբաններ, առաջարկում ենք ծանոթանալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում իրավաբանների համար մարդու իրավունքների ուսուցման վերաբերյալ նոր, թարմացված ինտերնետային կայքին www.coe.int/help  հասցեով, որտեղ զետեղված են ԵԽ անդամ 47 երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված իրավաբանական, ուսուցողական բնույթի նյութեր, որոնք վերաբերում են Եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Կայքում կարող եք գտնել նաև հայերեն լեզվով, մշտապես թարմացվող նյութեր:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել help ինտերնետային կայքի հայաստանյան կոորդինատոր, ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող Վահե Ենգիբարյանին (հեռ. 56-99-79/ e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ):

 
2012-2014ԹԹ.ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հուլիսի 12-ին "Էրեբունի Պլազա" հյուրանոցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ կազմակերպել էր <<Եվրոպայի խորհուրդ/Հայաստան 2012-2014թթ. գործողությունների ծրագրի>> պաշտոնական մեկնարկն ազդարարող կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել գործողությունների ծրագրում ընդգրկված նախագծերը և ակնկալվող արդյունքները Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի տեսակետից, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ապահովել ծրագրերի իրականացման համար:

Մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնք նպատակաուղղված են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության սերտացմանն ու տարբեր բնագավառներում ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

Էջ 12 ից 34