ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՍԵՄԻՆԱՐ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Ուկրաինայի դատավորների միությունը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանակներում 2009թ. նոյեմբերի 5-6-ը Կիև քաղաքում անցկացնում է սեմինար «Պայքար Հարավային Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայում դաժան վարքագծի դրսևորման և անպատժելիության դեմ» թեմայով:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.uajudges.org.ua  կայք:

 
ՄԽԻԹԱՐ ՊԱՊՈՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2009 թվականի հուլիսի 9-ի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր հուլիսի 22-ի հրամանագրով Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 
ԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նիստ։
Նիստի սկզբում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը Դատարանների նախագահների խորհրդին ներկայացրեց 2008 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։
Նիստի ընթացքում փոփոխություններ կատարվեցին “ՀՀ դատարանների նախագահների խորհրդի հանձնաժողովներ ձևավորելու, հանձնաժողովների կազմը սահմանելու մասին”, “ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական գրությունների ձևաթղթերը հաստատելու մասին”, “ՀՀ դատական դեպարտամենտի փաստաթղթերի ելքի համարակալումները սահմանելու մասին”, “Դատավորների կնիքների և դրոշմակնիքների գծապատկերները հաստատելու մասին”, ինչպես նաև “ՀՀ դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին” որոշումներում։
Բացի այդ, Խորհուրդն ընդունեց “ՀՀ առաջին ատյանի դատարանների նստավայրերը, դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխման և մասնագիտացման ցանկը հաստատելու մասին” որոշումը, որի 2-րդ կետով ուժը կորցրած ճանաչեց “ՀՀ դատարանների օրենքով չսահմանված նստավայրեր սահմանելու և դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխման կարգը հաստատելու մասին” թիվ 25Լ որոշումը։
Խորհրդի նիստում քննարկվեցին նաև կազմակերպական բնույթի հարցեր, ինչպես նաև որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ”Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների միջև գործերի բաշխման կարգը հաստատելու մասին” որոշման վերջնական տեքստը խմբագրելու նպատակով։

 
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԴԻՄՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ
ԴԻՄՈՒՄ

Ընթերցել...
 
ԱՆԱՏՈԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2009 թվականի ապրիլի 3-ի առաջարկությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Անատոլի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները:
 
<< Սկիզբ < Նախորդ 21 22 23 24 25 26 27 28 29 30 Հաջորդ > Վերջ >>

Էջ 30 ից 34