ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Հրատարակություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ PDF Print E-mail
Tuesday, 16 August 2011 10:49

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ դատավորների միությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տպագրել է "Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ" ձեռնարկը: Աշխատանքի մեջ ըստ էության մեկնաբանված և վերլուծված են դատական պրակտիկայի համար խնդրահարույց հարցերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներում /2006-2010թթ. առաջին կիսամյակ/արտահայտված իրավական դիրքորոշումները: Աշխատանքի նպատակն է աջակցել դատավորներին, դատական ծառայողներին, դատախազներին,փաստաբաններին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին` ծանոթանալու նշյալ դիրքորոշումներին, դրանց ձևավորման իրավական հիմքերին: Այն օգտակար կլինի նաև իրավաբանական բուհերի ուսանողների և իրավունքի բնագավառում գիտական հետազոտություններ կատարող, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերը ներպետական և միջազգային դատական ատյաններում բողոքարկող անձանց համար: 

Last Updated ( Tuesday, 16 August 2011 16:12 )
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՐԱՏԱՊ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ PDF Print E-mail
Thursday, 04 August 2011 11:25

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՐԱՏԱՊ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 

Գիտագործնական ձեռնարկ դատավորների և դատական ծառայողների համար

Խմբագիր`  ԴԱՎԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ,
 ՀՀ վաստակավոր իրավաբան,
 իրավագիտության թեկնածու, դոցենտ


Հեղինակներ`
ՄԻՍԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
 ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար,
 
 ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
 ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն,
 ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող,
 իրավագիտության թեկնածու, դոցենտ

Սույն աշխատանքը պատրաստվել է 2010թ. փետրվարի 1-2-ը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հովանավորությամբ Ստրասբուրգում կայացած ուսումնասիրողական այցի շրջանակներում կազմակերպված թեմատիկ քննարկումների արդյունքում:
Ձեռնարկի նպատակն է աջակցել դատավորներին և դատական ծառայողներին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին ծանոթանալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հրատապ հիմնախնդիրներին, որոնք առավել արդիական են ՀՀ դատական պրակտիկայի համար:
Այն կարող է օգտակար լինել նաև ներպետական դատարանների իրավակիրառ պրակտիկայի բարելավման համար:

Last Updated ( Thursday, 04 August 2011 12:02 )
 
ՄԻԵԴ ՎՃԻՌՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ. ԳԻՐՔ 7 PDF Print E-mail
Tuesday, 19 April 2011 05:21

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ

Մասնագիտական խմբագիր` Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆ - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության թեկնածու, դոցենտ

Ընդհանուր խմբագիր` Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, իրավագիտության թեկնածու, դոցենտ

Վճիռներն անգլերենից թարգմանել են` Աննա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ, Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Արմինե ՆԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովածուում ընդգրկվել են ՄԻԵԴ այն վճիռները, որոնք հավակնում են նախադեպային նշանակություն ունենալ ներպետական դատարանների պրակտիկայի համար: Ժողովածուի նպատակն է աջակցել դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին` ծանոթանալու Եվրոպական դատարանի պրակտիկային:

Ժողովածուն կարող է օգտակար լինել նաև Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների, իրավաբանական բուհերի ուսանողների և իրավունքի բնագավառում գիտական հետազոտություններ կատարող անձանց համար:

Last Updated ( Tuesday, 19 April 2011 05:37 )
 
ԱՐՁԱԳԱՆՔ PDF Print E-mail
Friday, 04 March 2011 11:38
Last Updated ( Saturday, 26 April 2014 08:25 )
 
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ PDF Print E-mail
Friday, 25 February 2011 11:47

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

ՀՀ դատավորների միությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հովանավորությամբ տպագրել է "Դատապարտյալի իրավունքներ" ձեռնարկը: Ձեռնարկում համակարգված և հանրամատչելի ձևով ներկայացված են դատապարտյալի իրավունքներին վերաբերող հիմնախնդիրները, ինչպես նաև այս բնագավառում ՀՀ օրենսդրությունն ու դատական պրակտիկան:

Հեղինակներ`  Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

                     Արթուր ՉԱԽՈՅԱՆ

Խմբագիր`     Հրաչիկ ՍԱՐԳՍՅԱՆ - ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Լեզվաոճական խմբագիր`  Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Last Updated ( Friday, 25 February 2011 12:09 )
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 5 of 11