ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ PDF Print E-mail

Հունիսի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում տեղի ունեցավ քրեական իրավունքի դատախաղ-մրցույթ Իջևանի ավագ դպրոցի և վարժարանի բարձր դասարանցիների միջև: Դատախաղը կազմակերպել էր <<Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն>> հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ: Դատախաղին մասնակցում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի պատվիրակությունը` պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ:
Դատախաղի նյութերը նախապատրաստվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա, մասնավորապես` վերցվել էին խուլիգանության հանցակազմի վերաբերյալ Շահեն Հախվերդյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի, բերման ենթարկված անձի իրավունքների վերաբերյալ Գագիկ Միքայելյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի և ապացույցերի թույլատրելիության վերաբերյալ Արմեն Սարգսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումները:
Դատախաղի կազմակերպման և նախապատրաստման աշխատանքներն իրականացվել էին <<Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կազմակերպության փորձագետներ Գոհար Սիմոնյանը և Կորյուն Թամրազյանն աշխատել էին Իջևանի ավագ դպրոցի և վարժարանի բարձր դասարանցիներից ընտրված մասնակիցների հետ` նրանց ծանոթացնելով դատախաղի առարկա հանդիսացող գործի համար անհրաժեշտ օրենսդրությանն ու նախադեպային իրավունքին, հմտություններ ձևավորել դատարանում հանդես գալու և փաստարկված դիրքորոշումներ ներկայացնելու առումով:

Read more...
 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ PDF Print E-mail

2014 թվականի մայիսի 15-18-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ դատավորների միության պատվիրակությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Դավիթ Ավետիսյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության թեկնածու, դոցենտ Վահե Ենգիբարյանը:
Համաժողովը բացեց Դատավորների միջազգային միության նախագահ Գերարդ Ռեյզները: Նա իր խոսքում, ողջունելով 27 երկրներից ժամանած պատվիրակներին, հատուկ կարևորեց հերթական համաժողովի նշանակությունը, քանի որ այդ ընթացքում քննարկվում են դատավորների և դատական իշխանության եվրոպական գլոբալ հիմնախնդիրները:
Այնուհետև ելույթ ունեցավ Դատավորների եվրոպական միության նախագահ Քրիսթոֆ Րեգնարը` ընդգծելով, որ նախորդ ժողովից հետո կատարվել է մեծածավալ աշխատանք, որն ուղղված է դատական իշխանության անկախության և դրա կառավարման զարգացմանը, որն էլ իր հերթին նպաստում է ոչ միայն դատական իշխանության, այլ նաև իշխանության տարբեր թևերի բնականոն գործնեության ապահովմանը: Նա հույս հայտնեց, որ այս համաժողովը ևս մեկ քայլ կլինի եվրոպական երկրների համար դատական իշխանության անկախության վերաիմաստավորման և կատարելագործման առումով:
Այնուհետև համաժողովն սկսեց իր աշխատանքները: Օրակարգի համաձայն՝ իրենց հիմնախնդիրները ներկայացրեցին հետևյալ երկրները՝
Հայաստան
Թուրքիա
Վրաստան
Սլովենիա
Ուկրաինա
Հունաստան
Սլովակիա

Read more...
 
NAWJ 35th Annual Conference, San Diego, California USA PDF Print E-mail

NAWJ 35th Annual Conference, San Diego, California USA
October 15-19, 2014

 
Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի առաջին հանդիպում PDF Print E-mail

Ս.թ. ապրիլի 28-ին և 29-ին տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը: Աշխատանքային խմբի ստեղծումը իրականցվել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանումե  ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Աշխատանքային խմբի   կազմում ընդգրկված էին Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, ընդհանուր իրավասության դատարանների և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են փետրվարի 24-ից 27-ը կայացած կարիքների գնահատման առաքելության արդյունքում կազմված հաշվետվության նախագիծը և առաջարկությունների փաթեթը: Կարիքների գնահատման առաջին առաքելության նպատակն էր ուսումնասիրել ներկայիս գործելակերպը, բացահայտել ներպետական դատավճիռների անհամապատասխանությունները ՄԻԵԴ դրույթներին և ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանը խոչընդոտող խնդիրները: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվեցին կարիքների գնահատման հաշվետվության նախագիծը և համապատասխան առաջարկությունները` ուղղված մարդու իրավունքների ինստիտուտի ստեղծման, Վճռաբեկ դատարանի որոշումների կոդավորման և առցանց բազայի հետագա զարգացման հիմնահարցերին: Ի հավելումն, նախանշվեցին Վճռաբեկ դատարանի դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման կարիքները, ինչպես նաև քննարկվեց Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

 
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ PDF Print E-mail
ՍԴ-ն այսօր (փետրվարի 11-ին)  կայացրել է որոշում, որով վարույթ է ընդունել պաշտոնաթող դատավոր Սուրիկ Ղազարյանի անունից ներկայացված դիմումը։ Դիմումով նրա ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը վիճարկում էին օրենքի հետադարձ կիրառությունը, որի արդյունքում դատավորը կրել էր գույքային էական վնաս՝ գրեթե ամբողջությամբ զրկվել էր իր կենսաթոշակից, որը նա վաստակել էր տարիների իր աշխատանքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ ՄԻԵԴ-ն էր կայացրել որոշում, որով որոշել էր մեկ այլ՝ պաշտոնաթող չորս դատավորների անունից ներկայացված դիմումներին տալ առաջնահերթություն ու գործը քննել արագացված կարգով, որով կրկին վիճարկվում էր նույն օրենքի (ՀՕ-141-Ն) նույն հոդվածի մեկ այլ բաղադրիչի հետադարձ կիրառությունը, որի արդյունքում դատավորները հայտնվել էին խիստ անհամաչափ գույքային բեռի տակ, կարելի է հուսալ, որ լուրջ նախադրյալներ կան, ըստ որոնց Գործադիրը վերջապես կվերանայի իր սոցիալական քաղաքականությունը դատավորների նկատմամբ, որով լրջորեն հարվածի տակ է դրվում դատական համակարգի անկախությունը»։
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 8 of 35