ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Նորություններ
??? ?????????? ?? ????????? PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

???????????? ????????? ?????????????? ??????????????? 55-?? ??????? 11-?? ????? ? ???? ?????????? ??????????????? ??????? 2012 ??????? ?????????? 5-? ??????????????????` ????????? ?????????????? ??????? ???? ????????? ?? ?????????? 18-? ??????????? ?????? ? ??????? ??????????? ???????? ????????? ?????????????? ????????? ???????????? ???????? ???????` ???????????? ???` ????? ?????? ???????-???????? ???????? ?????? ????????? ???????????? ?????? ?????? ???????? ???????? ?????????????????: ??? ??? ??????????? ?? ???????? ?????? ?

1) ????? ?????????? ???????? ????????? ?????????????? ?????? ????? ????????? ???????????? ?????? ?????? ???????? ???????.

2) ?????? ??????????? ???????? ????????? ?????????????? ????? ????? ????????? ???????????? ?????? ?????? ???????? ???????.

3) ????? ?????????????? ???????? ????????? ?????????????? ???????? ????? ????????? ???????????? ?????? ?????? ???????? ???????:

 
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԼՈՆԴՈՆ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

2012թ. հուլիսի 16-20-ը Կրիմինալիստիկայի և դատական փորձագիտության միության (The Forensic Science Society) հրավերով Լոնդոնում էր գտնվում ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող Վահե Ենգիբարյանը:
Այցելությունը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի թեմատիկ հետազոտության շրջանակներում (ծածկագիր 11-5e 179), որն իրականացվում է ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ում և նվիրված է քրեական գործերով միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում փորձագետի եզրակացության հիմնախնդիրներին:
Հանդիպումներ եղան ինչպես հայտնի փորձագիտական հաստատություններում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որտեղ Վահե Ենգիբարյանը հանդիպեց IFSS-ի տնօրեններ Ալան Մաթյուին և Մարկ Քարինգթոնին, փորձագետներ Սյու Փոպին և Բրայան Մեթյուին:

Ընթերցել...
 
2012-2014ԹԹ.ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հուլիսի 12-ին "Էրեբունի Պլազա" հյուրանոցում Եվրոպայի խորհուրդը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ կազմակերպել էր <<Եվրոպայի խորհուրդ/Հայաստան 2012-2014թթ. գործողությունների ծրագրի>> պաշտոնական մեկնարկն ազդարարող կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել գործողությունների ծրագրում ընդգրկված նախագծերը և ակնկալվող արդյունքները Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի տեսակետից, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ապահովել ծրագրերի իրականացման համար:

Մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնք նպատակաուղղված են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության սերտացմանն ու տարբեր բնագավառներում ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

 
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՀԽ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հունիսի 15-ին <<Արմենիա Մարիոթ>> հյուրանոցում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀՀ դատավորների միության հետ համատեղ կազմակերպել էր <<Իրավաբանական գիտելիքների հանրամատչելի գրադարան>> ծրագրի շրջանակներում տպագրված գրքերի շնորհանդես:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ վերջին 10 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում, հոգեհարազատ ծրագիր է ՀՀ դատավորների միության և Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը:  Նա նշեց, որ այսօր աշխարհում փորձեր են արվում գտնել սահմաններ, թե որտեղ և ինչպես պետք է տարանջատվեն եկեղեցու և պետության գործառույթները: Դժբախտաբար, այդ իդեալական սահմանագիծը չի գտնվել. մի շարք մասնագետներ գտնում են, որ եկեղեցին այն աստիճան պետք է տարանջատված լինի պետությունից, որ դա կարող է վերածվել հասարակությունից տարանջատվածության: Բայց մենք գիտենք, որ եկեղեցու հիմնական թիրախը մեր հասարակությունն է: Որպես հետխորհրդային տարածքի երկիր` Հայաստանի Հանրապետության առջև սկզբից ևեթ ևս ծառացել էր այդ խնդիրը, թե ինչպես պետք է տարանջատվի եկեղեցու և պետության գործառույթը: Մի կողմից մենք կանգնած ենք այն իրողության առջև, ինչը որ միջնադարում հանգեցրեց կրոնական հալածանքների, մյուս կողմից` տեսնում ենք այնպիսի մի իրավիճակ, երբ եկեղեցու և պետության սերտ համագործակցության արդյունքում կարող են ազգային ինքնատիպությունը պահպանել և ազգային ինքնությունն իր վառ դրսևորումների մեջ արտահայտել: Փորձելով եվրոպական փորձը համադրել ազգայինի հետ` մենք պետք է կարողանանք այդ մոդելը գտնել: Քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արժևորվում է եկեղեցու առաքելությունը, որը համապատասխանաբար արտացոլվում է մեր օրենսդրությունում: Մեր օրենսդրության մեջ կան բացեր: Այս ուղղությամբ բավական աշխատանք է տարվել: Եվ եկեղեցու, և պետության հարաբերությունների օրենսդրական կարգավորման բնագավառում արձանագրել ենք մեծ առաջընթաց: Եվ մենք շատ ծրագրեր ունենք, որոնք դառնում են ոչ միայն տեսական ձեռնարկներ, այլ գործնական կիրառություն են ունենում: 

ՀՀ դատավորների միության հետ համագործակցության արդյունավետության և շարունակականության մասին փաստեց նաև Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:    

ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ դատավորների միությունն իր ստեղծման օրից, իր կանոնադրության համաձայն` ստանձնել է նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերական, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը:

Ընթերցել...
 
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն PDF Տպել Էլ.փոստ
There are no translations available.

Հարգելի դատավորներ, դատական ծառայողներ և իրավաբաններ, առաջարկում ենք ծանոթանալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում իրավաբանների համար մարդու իրավունքների ուսուցման վերաբերյալ նոր, թարմացված ինտերնետային կայքին www.coe.int/help  հասցեով, որտեղ զետեղված են ԵԽ անդամ 47 երկրների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված իրավաբանական, ուսուցողական բնույթի նյութեր, որոնք վերաբերում են Եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Կայքում կարող եք գտնել նաև հայերեն լեզվով, մշտապես թարմացվող նյութեր:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել help ինտերնետային կայքի հայաստանյան կոորդինատոր, ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող Վահե Ենգիբարյանին (հեռ. 56-99-79/ e-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ):

 
<< Սկիզբ < Նախորդ 11 12 13 14 15 16 17 18 19 20 Հաջորդ > Վերջ >>

Էջ 12 ից 35