Newsflash
"Դատական իշխանություն" գիտամեթոդական ամսագրի հուլիս-օգոստոս ամիսների միացյալ համարը կարող եք բեռնել` այցելելով "Դատական իշխանություն" բաժին: |
|
|
|
|
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ |
|
|
|
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից և Համաշխարհային բանկի հովանավորությամբ: Այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Բացման խոսքով հանդես եկան Տատյանա Թերմաչիչը (Դատական բարեփոխումներ և Ոստիկանության բաժնի գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների իրավական կառույցի վարչություն, համագործակցության տնօրինություն, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, Այնուհետև այցելության շրջանակներում տեղի ունեցան հետևյալ հանդիպումներն ու քննարկումները. • ՄԻԵԴ-ի նախադեպերը և վերջինիս բարեփոխումները, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյան, • Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO)քարտուղարության աշխատանքները, Պարոն Քրիսթոֆ Սփիքբեքեր (քարտուղարության բաժնի ղեկավար (GRECO) Մոնիթորինգի տնօրինություն, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), • ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան և վերջին զարգացումները, Պարոն Արա Շահզադեյան ՄԻԵԴ-ի քարտուղարության իրավաբան, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ` տիկին Գանա Յուդկիվսկա, • ՄԻԵԴ-ի վճիռների ի կատար ածումը, Տկն Շարլոտ դե Բրութելես և պրն Արտյոմ Գեղամյան (ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն, Մոնիթորինգի ղեկավարություն, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), • Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի աշխատանքները (Վենետիկի հանձնաժողով), Պրն Սերգեյ Կուզնեցով (Վենետիկի հանձնաժողով, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), • Եվրոպական սոցիալական խարտիայի վերանայված տարբերակը, Տիկին Անա Ռուսու (Եվրոպական սոցիալական խարտիայի վարչություն, Մոնիթորինգի տնօրինություն, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), • Տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատանքները,
Բաժնի ղեկավար պարոն Պրզեմիսլավ Մուսիալկովսկի (Տնտեսական հանցագործությունների բաժին, Հասարակական տեղեկատվության և հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, Համագործակցության բաժին, Մարդու իրավունքների և իրավական հարցերի գլխավոր տնօրինություն), • Այց ՄԻԵԴ, աշխատանքային հանդիպում դատարանում: Դատարանի աշխատանքների ընթացքի և դրա աշխատանքային պայմանների հետ ծանոթացում: • Այց Եվրոպայի խորհրդի հիմնական կառույց (Palais), աշխատանքային հանդիպում Եվրոպայի խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև Նախարարների կոմիտեի և Պառլամենտի անդամների հետ: • Մասնակիցների ամփոփիչ դիտարկումներ և մեկնաբանություններ, Եվրոպայի խորհրդի և ՀՀ դատավորների միության հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներ և առաջարկություններ: Ուսումնական այցի եզրափակում:
|
|