ՀՀ Դատավորների Միություն

Newsflash

"Դատական իշխանություն" գիտամեթոդական ամսագրի հուլիս-օգոստոս ամիսների միացյալ համարը կարող եք բեռնել` այցելելով  "Դատական իշխանություն" բաժին:

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 52-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄԱՐՈԿԿՈՅՈՒՄ PDF Print E-mail

Հոկտեմբերի 10-15-ը Մարոկկոյում կայացավ Դատավորների միջազգային միության 52-րդ տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը, ի դեմս միության նախագահ Հրաչիկ Սարգսյանի, գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանի և միության անդամներ Վարդան Ստեփանյանի, Էդվարդ Մանուկյանի, Աղվան Պետրոսյանի, Գագիկ Խանդանյանի: Համաժողովին մասնակցում էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Սիլվանյանը:

Հաստատված օրակարգի համաձայն` համաժողովի առաջին օրը տեղի ունեցան տարածաշրջանային չորս խմբերի` Եվրոպական, Լատինաամերիկյան, Աֆրիկյան, Ասիական, Հյուսիսամերիկյան, Անտլանտյան հանդիպումները:  
ՀՀ դատավորների միության պատվիրակությունը մասնակցեց Եվրոպական խմբի աշխատանքներին, որտեղ օրակարգում ընդգրկված էին հիմնականում աշխատավարձերի, դատավորի թոշակի և այլ ընթացակարգային հարցեր:
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթով հանդես եկան Մարոկկոյի Արդարադատության նախարարը, Գերագույն դատարանի նախագահը, Գլխավոր դատախազը, ինչպես նաև Մարոկկոյի դատավորների միության նախագահը:
Այնուհետև սկսվեցին չորս ուսումնասիրող հանձնաժողովների աշխատանքները` "Դատական համակարգի անկախության օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների հայտնաբերումը և դասակարգումը, առևտրային վեճերով վարույթները, հաղորդակցման իրավունքի սահմանափակումը և դրա միջամտությունը անձնական կյանքին, կարիքավոր և տարեց աշխատողների հավասար հնարավորությունների ապահովումը" թեմաներով:
ՀՀ դատավորների միության պատվիրակությունը մասնակցեց առաջին ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվեցին դատարանների անկախության հիմնախնդիրները, մասնավորապես`  Հայաստանի Հանրապետության օրինակով ընդգծվեց դատավորի աշխատավարձի նվազեցումը բացառող նորմի առկայության անհրաժեշտությունն օրենսդրության մեջ որպես դատարանի անկախության ապահովման կարևորագույն գործոններից մեկի: Քննարկվեցին նաև այլ հարցեր:
Կանոնադրության համաձայն`  ուսումնասիրող հանձնաժողովների ղեկավարներն իրենց հաշվետվությունները ներկայացրեցին ընդհանուր ժողովի քննարկմանը, իսկ աշխատանքների արդյունքների վերջնական ամփոփումից հետո կընդունվեն համապատասխան որոշումներ:
ՀՀ դատավորների միության պատվիրակությունը` որպես Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ, մասնակցեց նաև ընդհանուր ժողովի աշխատանքներին, որոնց ընթացքում քվեարկության արդյունքներով Թուրքիայի և Ադրբեջանի դատավորների միություններն ընտրվեցին որպես Դատավորների միջազգային միության արտակարգ անդամներ: Քվեարկության արդյունքներով մերժվեց Ղազախստանի դատավորների միության առաջարկը Դատավորների միջազգային միության արտակարգ անդամի կարգավիճակից լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու վերաբերյալ:
Որոշվեց նաև Դատավորների միջազգային միության 53-րդ տարեկան համաժողովի անցկացման վայր ընտրել Սենեգալը: Այսպիսով` Դատավորների միջազգային միության հաջորդ` 53-րդ տարեկան համաժողովը կանցկացվի Սենեգալում: