|
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
|
|
|
2012 թվականի մայիսի 10-12-ը Ամստերդամում (Նիդեռլանդներ) տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ), ի դեմս` Հրաչիկ Սարգսյանի (ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ), Դավիթ Ավետիսյանի (ՀՀ դատավորների միության փոխնախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ), Վահե Ենգիբարյանի (ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող), Մարիա Սիլվանյանի (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ):
ՀՀ դատավորների միությունը 2005 թվականից անդամակցում է Դատավորների միջազգային միությանն ու Դատավորների եվրոպական միությանը: Համաժողովին դատավորների միությունների պատվիրակներն անդրադարձան դատական իշխանության և դատավորների անկախության ժամանակակից մարտահրավերներին, տարբեր երկրների դատական իշխանության հիմնախնդիրներին: Ընդունվեցին տարբեր երկրների (Հունգարիա, Հունաստան և այլն) վերաբերյալ բանաձևեր, քննարկվեցին նաև դատական իշխանության անկախության կայացման, դատավորի դերի բարձրացման և դատավորների գործունեության հետ կապված այլ հարցեր: Համաժողովի ընթացքում որոշում ընդունվեց դիմել GRECCO-ի խմբին` առաջարկելով խմբի աշխատանքներին ներգրավել նաև ազգային դատավորների միություններին: Քննարկվեցին նաև Եվրամիության և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության խնդիրներ: ՀՀ դատավորների միությունն ընտրվեց "Բելգիական խմբի" անդամ, որի հիմնական խնդիրն այս կառույցների հետ աշխատանքների ամենօրյա համակարգումն է: Դատավորների եվրոպական միության հաջորդ տարեկան համաժողովը տեղի կունենա 2013 թվականին Շվեյցարիայում: Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ |
|
|
|
Մայիսի 2-ին "Կոնգրես" հյուրանոցում ՀՀ դատավորների միությունը ԱՄՆ ՄԶԳ և Ամերիկյան իրավաբանների հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLLI) հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դատավորների համար կազմակերպել էր սեմինար "Ընտրական իրավունքի վերաբերյալ վեճերի քննության հիմնախնդիրները" թեմայով:
ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը և Ամերիկյան իրավաբանների հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLLI) տնօրեն Ռոնալդ Մենգամը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, փաստեցին, որ սեմինարի թեման արդիական և շատ օգտակար է ՀՀ դատավորների համար: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ընտրական վեճերի և դատական կարգով ընտրական իրավունքի պաշտպանության մասին խոսելիս, նախևառաջ հարկ է պարզել, թե ովքեր են իրավասու դիմելու ընտրական իրավունքի դատական պաշտպանության: Ընտրական գործերով ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքին է վերաբերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, որի համաձայն` ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածով նշված անձինք, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում համապատասխան ընտրական հանձնաժողովը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` 1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով. 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն. 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության: 2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը. 2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին. 3) վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով. 4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով: |
|
Read more...
|
|
ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ |
|
|
|
Ապրիլի 28-ին Իջևան քաղաքում տեղի ունեցավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի նոր շենքի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատարանների նախագահները, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և այլոք:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր ողջույն խոսքում նշեց. "Ներկաները քաջատեղյակ են, որ անկախ դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո` անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկա պայմաններում, դատարանների համար նոր շենքեր կառուցելու համար տրամադրվում են զգալի ֆինանսական միջոցներ: Դատարանի նորակառույց շենքի բացումը դրա վառ ապացույցն է: Այսօր մենք արեցինք ևս մեկ հետևողական քայլ անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին: Ընդհանրապես, յուրաքանչյուր քաղաքացու համար դատական իշխանության մասին առաջին պատկերացումը ձևավորվում է նաև նրանից, թե որտեղ և ինչ պայմաններում է իրականացվում արդարադատությունը:
|
|
Read more...
|
|
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ |
|
|
|
Մայիսի 2-ին "Կոնգրես" հյուրանոցում ՀՀ դատավորների միությունը ԱՄՆ ՄԶԳ և Ամերիկյան իրավաբանների հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դատավորների համար կկազմակերպի սեմինար` "Ընտրական իրավունքի վերաբերյալ վեճերի քննության հիմնախնդիրները" թեմայով: Կից ներկայացնում ենք սեմինարի օրակարգը` հայերեն և անգլերեն լեզուներով:
|
|
|
|
|